Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Օնլայն հերթագրվելիս արցախցիները խաբեության զոh են դառնում

Blog Image

Արցախցիները չեն դադարում Հայաստանում գործող բյուրոկրատիայի պատճառով խնդիրների բախվել։ 

Քաղաքացիության համար դիմած անձինք MediaHub-ին պատմում են, որ փաստաթուղթ ստանալու համար դիմել են հոկտեմբեր ամսին, սակայն  իրենց հերթը հասել է փետրվարին։ Մոտ 5 ամիս է տևել քաղաքացիություն ստանալու գործընթացը։

Քանի որ թեման մեծ աղմուկ էր բարձրացրել, որոշում ընդունվեց գործընթացը դարձնել օնլայն, ինչն իր հերթին նոր խնդիրներ առաջացրեց արցախցիների համար։ Կան շատ մարդիկ, որոնք ապրում են հեռավոր  գյուղերում և  չեն կարողանում օգտվել համակարգից։ Եվ լինում են մարդիկ, ովքեր իրավիճակից օգտվելով, փորձում են գումար «կորզել» արցախցիներից։

Մասնավորապես խնդրին բախված անձանցից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ ծառայությունից օգտվելու հարցում օգնելու համար մեկ անձից 7000-10000 դրամ գումար են պահանջել՝ զուտ գրանցելու համար։

Մեզ հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հաստատեց մատնանշվող խնդիրները, ինչպես նաև հավելեց, որ ինքը խնդրել է «Էմպատիա» հիմնադրամին, որ աշխատակիցներ գնան և անվճար հիմունքներով  գործընթացն իրականացնեն։

Հիշեցնենք, որ թեմայի մասին պարզաբանում ստանալու նպատակով MediaHub-ը կապ էր հաստատել Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանի հետ, ով էլ նշել էր, որ գործերի վարման կարգի փոփոխություն է տեղի ունեցել. 2026 թվականի հունվարի 1-ից նոր էլեկտրոնային հարթակ են գործարկել, և օրենքը մտել է ուժի մեջ:

Էմմա Մարտիրոսյան

Send