Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Պուտինն ու Լուկաշենկոն հիմնականում քննարկել են երկկողմ հարաբերությունները․ Պեսկովի հայտարարությունները

Blog Image

Պուտինն ու Լուկաշենկոն հիմնականում քննարկել են երկկողմ հարաբերությունները և առևտրատնտեսական համագործակցությունը, զրույցը բովանդակալից է եղել, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

 

- Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են նաև ռազմավարական հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանային անվտանգությունը և Բելառուսին սադրելու փորձերը։

- Պեսկովը հրաժարվել է պատասխանել, թե արդյոք Լուկաշենկոն Մոսկվայի և Կիևի միջև հաղորդակցության ուղիներից մեկն է։

- Որպեսզի Մոսկվայի և Կիևի միջև հաղորդակցության առկա ուղիները գործեն, դրանք պետք է մնան ստվերում։

- Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում լավ հայտնի է. այն ուրվագծվել է Պուտինի կողմից երկու տարի առաջ՝ Արտաքին գործերի նախարարությունում ունեցած ելույթում։

- 2024 թվականին Արտաքին գործերի նախարարությունում Պուտինի կողմից Ուկրաինայի հարցում հայտարարված դիրքորոշումը լավ հայտնի է Կիեւի ռեժիմին և ամերիկացի բանակցողներին։

- Ճակատում դինամիկան պերճախոս է և վստահություն է ներշնչում, որ Ռուսաստանը կհասնի իր նպատակներին։

Send