Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն

Մի շարք հասցեներում գազ չի լինելու

Blog Image

Գազամատակարարման պլանային դադարեցումներ Կոտայքի մարզի Բջնի բնակավայրում, Վանաձոր, Ալավերդի քաղաքների որոշ հասցեներում, Լոռու մարզի Մարգահովիտ բնակավայրում՝ սեպտեմբերի 29-ին
 
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 29-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Բջնի բնակավայրի գազասպառողների,
 
ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Վանաձոր քաղաքի «Տարոն-2» թաղամասի ՔՇՀ-4, ՔՇՀ-7, Վերածննդի և Փարաջանովի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների,
 
ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն՝ Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի գազասպառողների,
 
ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն՝ Լոռու մարզի Մարգահովիտ բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
 
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները

Send