«Հերքում՝
«Ռուսների պատճառով Փաշինյանը «շան լափ է թափել» Ալեն Սիմոնյանի գլխին․ զայրացել է նաև Գուրգեն Արսենյանը» վերնագրով հոդվածում հրապարակված զրպարտություն պարունակող տեղեկությունների մասին» վերնագրով.
««Mediahub.am» կայքում 29․01․2025 թվականին հրապարակվել է հետևյալ տեղեկությունները պարունակող հոդվածը՝ «․․․երեկ երեկոյան ՔՊ-ի վարչության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը «շան լափ է թափել» Ալեն Սիմոնյանի գլխին՝ նրան նախատելով հայ-ռուսական հարաբերությունները էլ ավելի վատթարացնելու մեջ», «Փաշինյանն ասել է, թե ․․․ Ալենը բալթյան երկրների ներկայացուցիչների մոտ այնպես է արտահայտվել Ռուսաստանի հասցեին, որ սա կարող է նորից լուրջ խնդիր առաջացնել
երկու երկրների հարաբերություներում։ Ուստի, Փաշինյանը Սիմոնյանին կոշտ ձևով
հրահանգել է՝ ամեն գնով շտկել իրավիճակն ու հերքել այս տեղեկությունները», «Ալեն
Սիմոնյանը, որ մինչ այդ ԱԺ-ում ուրախ-զվարթ զբոսնում էր, իրար խառնված իր
լրատվական բաժնին ու մամուլի խոսնակին գիշերվա կեսին հանձնարարել է հերքման տեքստ պատրաստել և ամբողջ մեղքը բարդել լրատվամիջոցի վրա», «Ալեն Սիմոնյանը նաև արժանացել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանի նախատինքին, քանզի նա ևս զայրացած
է եղել Ալենի այս պահվածքից։ Մեզ ասացին, որ Ալեն Սիմոնյանն իր մտերիմ
թիմակիցներին պատմել է, որ իրեն է զանգահարել Գուրգեն Արսենյանն ու ասել՝ «մի բան արա, հերքիր մամուլի տեղեկություններն ու շտկիր իրավիճակը, հակառակ պարագայում՝ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն չիգա Հայաստան»։
Հայտնում ենք,
որ նշված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը և զրպարտել են Ալեն Ռոբերտի Սիմոնյանին:»:»

Русский