Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Քուվեյթում Իրանի հարձակումից փրկված ամերիկացի զինվորը մեղադրել է Պենտագոնի ղեկավարին միջադեպի մասին ստելու մեջ․ CBS

Blog Image

Քուվեյթում տեղակայված ամերիկյան բազայի վրա իրանական հարձակումից փրկված մի ամերիկացի զինծառայող մեղադրել է Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթին միջադեպի մասին ստելու մեջ, հաղորդում է CBS-ը։

Զինվորը առաջին անգամ հրապարակավ մեկնաբանել է իրանական հարձակումը և հերքել է ԱՄՆ պատերազմի նախարար նախարար Հեգսեթի տարբերակը, որը ասել էր, թե իրանական անօդաչու թռչող սարքը կարողացել է «սահել» բազայի պաշտպանության միջով։

«Ես ուզում եմ, որ մարդիկ իմանան, որ ստորաբաժանումը <…> պատրաստ չէր պաշտպանվել։ Մեր դիրքերը ամրացված չէին», - CBS-ին ասել է հարվածից փրկված վիրավորներից մեկը՝ անանուն մնալու պայմանով։

Մարտի 9-ին Իրանը հզոր հարված էր հասցրել Քուվեյթում ամերիկյան «Ալ Ադիր» ուղղաթիռային բազային։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ավելի ուշ հայտնել էր բազմաթիվ մահերի և հարյուրավոր վիրավոր ամերիկացի զինվորների մասին։

Send