Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շտապօգնության մեքենայի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա

Blog Image

Այսօր՝ մայիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 10.3 կմ հատվածում՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի անշարժ հենակետի (նախկին Աբովյանի «Գայի պոստ») դիմաց բախվել են շտապօգնության և «BMW» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է «Հրազդան» բժշկական կենտրոնի հաշվեկշռում։

Send