ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Թեհրանի համաձայնության մասին՝ Վաշինգտոնին հանձնել բարձր հարստացված ուրանը, որը մնացել էր անցյալ տարի իրանական միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարվածներից հետո փլատակների տակ, հաղորդել է «The Washington Post»-ը։
Ամերիկացի առաջնորդն այս նյութը անվանել է «միջուկային փոշի»։
«Իրանը միջուկային զենք չունի, և նրանք համաձայնել են դրան։ Նրանք համաձայնել են մեզ վերադարձնել միջուկային փոշին, որը թաղված է խորը գետնի տակ՝ B-2 ռմբակոծիչներով մեր կողմից իրականացված հարձակումից։ Այսպիսով, մենք շատ համաձայնություններ ունենք Իրանի հետ, և կարծում եմ, որ շատ դրական և կարևոր բաներ են տեղի ունենալու», - ասել է նախագահը։
Իրանական կողմը դեռևս չի հաստատել, որ զիջումների է գնացել ԱՄՆ-ի հետ բանակցություններում։

Русский