Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Զախարովան զարմանք է հայտնել, թե ինչպես է ՀՀ ԱԳ նախարարի նամակը հայտնվել «Ազատություն» ռադիոկայանի ձեռքում

Blog Image

«Գուցե նրանք ինչ-որ բան կոտրել են», ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասուլիսի ժամանակ` խոսելով ՀՀ ԱԳ նախարարի նամակի մասին։

Նա զարմանք է հայտնել, թե ինչպես է ՀՀ ԱԳ նախարարի նամակը հայտնվել «Ազատություն» ռադիոկայանի ձեռքում

Զախարովան մեկնաբանել է արտահոսած տեղեկությունը, որի համաձայն՝ Երևանը Բրյուսելից «արագ արձագանքման խումբ» է խնդրել խորհրդարանական ընտրությունների նախաշեմին «հիբրիդային սպառնալիքներին» հակազդելու համար։

«Բավականին հետաքրքիր ձև է` Հայաստանի արտգործնախարարի նամակը հայտնվել է նրանց ձեռքում։ Ինչպես են նրանք այն ստացել, անհասկանալի է։ Բայց գուցե սա այս «հիբրիդային հարձակումներից» առաջինն է։ Գուցե նրանք ինչ-որ բան կոտրել են։ Գուցե նրանք գողացել են նամակը», - նշել է Զախարովան։

 

Send