Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Սուրբ Սոֆիայի տաճարում հույն զբոսաշրջիկներ են ձերբակալվել դրոշի համար (տեսանյութ)

Blog Image

Հույն զբոսաշրջիկներ են ձերբակալվել են Սուրբ Սոֆիայի տաճարում՝ «Ուղղափառություն, կամ մահ» գրությամբ և Բյուզանդական կայսրության երկգլխանի արծվի պատկերով դրոշ պարզելուց հետո։

Բյուզանդիոնը կամ Կոստանդնուպոլիսը գրավվել էր 1453 թվականին թուրքերի կողմից ու հետագայում ստացել Ստամբուլ անվանումը։

Դրոշի հետ կապված միջադեպը տեղի է ունեցել անցյալ հինգշաբթի։ Մզկիթի վերածված տաճարի վերին հարկում զբոսաշրջիկները հանել են դրոշն ու սկսել միմյանց հետ լուսանկարվել։ Ոստիկանությունը ձերբակալել է 35-ամյա Մազիս Միքայելին և 42-ամյա Կոնստանտինա Մազիին։

Զբոսաշրջիկները ձերբակալել են «բնակչության մի մասին նվաստացնելու» մեղադրանքով։

Send