Շաբաթ օրը գիշերը տեղի ժամանակով ժամը մոտ 2-ին, Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում լսվել են առնվազն յոթ պայթյուններ եւ ցածր թռչող ինքնաթիռների ձայներ, տեղեկացրել է Associated Press-ը։
Քաղաքի շրջաններում մարդիկ փողոցներ են վազել։
Վերջին օրերին ԱՄՆ զինված ուժերը թմրանյութեր տեղափոխելու կասկածանքով հարձակվել են նավերի վրա: Ուրբաթ Վենեսուելան հայտնել է ԱՄՆ-ի հետ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին:
Մադուրոն հրամանագիր է ստորագրել, որով արտակարգ դրություն է հայտարարվում Վենեսուելայի վրա հարձակման կապակցությամբ, հաղորդում է երկրի ԱԳՆ-ն։
«Վենեսուելան մերժում է Միացյալ Նահանգների կողմից «ռազմական ագրեսիան»։
ԱՄՆ հարձակման նպատակը Վենեսուելայի նավթի և հանքային պաշարների զավթումն է։
Մենք կդիմադրենք իմպերիալիստական ագրեսիային՝ ակտիվացնելով բոլոր պաշտպանական ծրագրերը»,-նշված է կառավարության հայտարարության մեջ։
CBS հեռուստաալիքի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է հարվածներ հասցնել Վենեսուելայի մի քանի թիրախների, այդ թվում՝ ռազմական։
«Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն արտակարգ դրություն է հայտարարել», - ասվում է հաղորդագրության մեջ։

Русский