Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Քարի լիճ» տանող ավտոճանապարհին ավտոբուսն արգելափակվել է ձյան շերտում․ 49 ուղևոր տեղափոխվել է Ամբերդ

Blog Image

Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 14։16-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Քարի լիճ» տանող ավտոճանապարհին ավտոբուսն արգելափակվել է ձյան շերտում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։

Ավտոբուսի 49 ուղևորները (որոնցից 20-ը երեխա) փրկարարների և քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել են Ամբերդ բնակավայր։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոբուսը դուրս են բերել արգելափակումից։

Send