Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Սեզոնային ամենահզոր բույսը, որն ունի ցավազրկող, հակաբորբոքային ազդեցություն. ինչու՞ է պետք սինդրիկ ուտել

Blog Image

Սինդրիկը (Polygonatum) ժողովրդական բժշկության մեջ հայտնի բուժիչ և դելիկատեսային բույս է, որն ունի հակաբորբոքային, ցավազրկող, արյունը և ստամոքսը մաքրող հատկություններ։ Մատղաշ ընձյուղներն օգտագործվում են խաշած, տապակած կամ թթու դրած, իսկ կոճղարմատը՝ թուրմերի տեսքով՝ հազի, գաստրիտների և մաշկային հիվանդությունների դեպքում։

Սինդրիկի օգտակար հատկությունները և կիրառությունը.

Առողջապահական նշանակություն.

Բուժիչ ազդեցություն. Օգտագործվում է որպես հակաբորբոքային, ցավազրկող և արյունն ու ստամոքսը մաքրող միջոց։

Օգտագործում ժողովրդական բժշկության մեջ. Կոճղարմատի եփուկը կիրառվում է ստամոքսի խրոնիկական գաստրիտների (թերսեկրետոր), հազի, ինչպես նաև թրջոցների ձևով՝ մաշկային խնդիրների ժամանակ։

Առողջարարություն. Բույսի մատղաշ ընձյուղները հարուստ են վիտամիններով և ունեն ախորժակաբեր համ։

Թունավոր է։ Որոշ տեսակներ գեղազարդիչ են։

Բժշկության մեջ

Բուժման նպատակով հիմնականում օգտագործում են բույսի կոճղարմատը, տերևները և դալար ցողունը։ Վերջինս հիմնականում ուտելու նպատակով հավաքում են ապրիլ-մայիս ամիսներին, տերևները` ծաղկման ընթացքում, իսկ կոճղարմատն` աշնան ամիսներին։ Հումքը պահում են չորացրած կամ կոնսերվացրած վիճակում։ Սինդրիկը ժողովրդական բժշկության մեջ կիրառման բավականաչափ հին պատմություն ունի։ Հնդկաստանում բույսի կոճղարմատը ճանաչել են որպես մածող, փափկացնող և տոնուսավորող միջոց։ Տիբեթում կոճղարմատից պատրասում են դեղամիջոց` ծերունական զառամության և ավշահանգույցների բորբոքումների դեմ։

Ռուսական ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսի բոլոր մասերն օգտագործում են ռևմատիզմի, ճողվածքների, թութքի և գոտկացավերի, իսկ Իտալիայում` պոլիարթրիտների ժամանակ։ Ֆրանսիայում տրորված կոճղարմատը դնում են թարախապալարների և պոդագրայով ախտահարված հոդերի վրա, իսկ ներքին ընդունման ձևով տալիս են որպես մածող ու փսխեցնող միջոց։ Գերմանիայում կոճղարմատի եփուկը թրջոցների ու լվացումների ձևով օգտագործվում է սալջարդերի, արյունահոսող քերծվածքների և տարբեր բնույթի հոդային ախտահարումների ժամանակ։ Եփուկի թրջոցներն ունեն սալջարդի հետևանքով առաջացած արյունազեղումները ներծծող հատկություն։ Սիբիրում կոճղարմատի եփուկը պատրաստում են կաթով և օգտագործում բարձր ջերմության, ռևմատիզմի և կատաղած շների կծելու դեպքերում։

Հայկական ժողովրդական բժշկության մեջ տրորված կոճղարմատն ու տերևները դնում են թարախապալարների և բորբոքական ուռուցքների վրա։ Նյութի աղբյուրը` https://econews.am/?p=6953&l=am

Send