Թուրք լրագրողները Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին և «Երևանյան երկխոսության»-ը մասնակցելուց հետո այցելել են Գյումրի։ Նրանք եղել են Գյումրի-Կարս երկաթուղու տարածքում, ուսումնասիրել երկաթուղու վերագործարկման հեռանկարներն ու տեղում խոսել անցակետի բացման կարևության մասին, գրել է Ermenihaber-ը։
Հայ-թուրքական սահմանին նրանք հանդիպել են Գյումրու «Ասպարեզ» լրագրողների ասոցիացիայի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ և քննարկել սահմանի բացման կարևորությունը։ Բարսեղյանը նշել է, որ Ախուրիկի կայարանը Սառը պատերազմի դարաշրջանի երկաթուղային ցանցի մաս է կազմում և այդ կայարանը Հայաստանից Թուրքիա տանող վերջին կետն է ու այնտեղից այն Եվրոպա տանող ճանապարհի վերջին կայարանն է։ Ըստ Բարսեղյանի՝ այն կարող է դառնալ Ասիայի և Եվրոպայի միջև Միջին միջանցքի մի մասը։
Նա նաև հիշեցրել է, որ այս երթուղին գործել է խորհրդային տարիներին և բաց է մնացել մեկ տարի՝ 1992-93 թվականներին։ Ըստ նրա՝ սահմանի վերաբացումը կարող է զգալիորեն ազդել երկու երկրների առևտրի և հարաբերությունների զարգացման վրա։ Բարսեղյանը նաև հավելել է, որ դա օգուտ կբերի ոչ միայն Թուրքիային և Հայաստանին, այլև հարևան երկրներին։

Русский