Պանիրը լայնորեն օգտագործվում է բազմազան ուտեստներում: Այն ուտում են առանձին կամ այլ նախուտեստների հետ: Այնուամենայնիվ, որոշ մարդիկ պետք է խուսափեն պանրով պատրաստված բոլոր տեսակի ուտեստներից, ըստ հեռուստաբժիշկ Ալեքսանդր Մյասնիկովի։
«Ռոսիա 1» հեռուստաալիքի «Ամենակարևոր բանի մասին» հաղորդման ժամանակ բժիշկը նշել է, որ քրոնիկ միգրենով տառապող մարդիկ պետք է խուսափեն ցանկացած տեսակի պանրից: Դա պայմանավորված է նրանով, որ կաթնամթերքը պարունակում է թիամին՝ մի նյութ, որը կարող է գլխացավ առաջացնել։
Պանրից բացի, հեռուստահաղորդավարը կոչ է արել մարդկանց խուսափել մոնոնատրիումի գլուտամատ պարունակող որոշ այլ սննդամթերքներից: Դրանք նույնպես կարող են միգրեն առաջացնել։
«Դրանց թվում են լավ մուգ շոկոլադը, հնեցված պանիրը, մոնոնատրիումի գլուտամատը, որը պարունակվում է արագ պատրաստվող լապշայում, սոուսներում և երշիկեղենում, խոզապուխտը... Ամեն ինչ համեղ կարող է գլխացավ առաջացնել», - բացատրել է բժիշկը։

Русский