Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ռուսաստանը հույս ունի վերսկսել Ուկրաինայի շուրջ եռակողմ բանակցությունները․ հայտարարություններ Կրեմլից

Blog Image

Ռուսաստանը հույս ունի վերսկսել Ուկրաինայի շուրջ եռակողմ բանակցությունները, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հուսով ենք, որ ի վերջո կհաջողվի վերսկսել եռակողմ բանակցությունները և ևս մեկ փորձ կատարել՝ խաղաղ ճանապարհով հասնելու մեր նպատակներին», - ասել է Պեսկովը լրագրողներին։

- Պուտինի աշխատանքային գրաֆիկը ներառում է նախատեսված հանդիպումներ ԿԸՀ նախագահ Պամֆիլովայի և խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ;

- Բալթյան տարածաշրջանում ՆԱՏՕ-ի զորավարժություններն ուղղված են առևտրային նավերի որսման (կալանման) գործողությունների մշակմանը: Տարիների ընթացքում ՆԱՏՕ-ի հետ կապված ոչինչ չի փոխվել. դաշինքը ստեղծվել է որպես առճակատման գործիք և շարունակում է մնալ այդպիսին;

- Ռուսաստանը եվրոպական երկրների հետ չունի այնպիսի վեճեր, որոնք կարող են հակամարտության աղբյուր դառնալ;

- AfD-ի (Գերմանիայի «Այլընտրանք» կուսակցություն) հաղթանակը Գերմանիայի ներքին գործն է, և Կրեմլը նախընտրում է խորը մեկնաբանություններ չտալ այդ կապակցությամբ։ Կրեմլն արձանագրում է Գերմանիայի գործող կառավարության հանդեպ հանրային աջակցության ցածր ցուցանիշները։ Գերմանացիները փնտրում են գործող ղեկավարությանն այլընտրանք՝ իրենց տնտեսական վիճակը բարելավելու նպատակով։

- Կրեմլին հայտնի են տվյալները Եվրոպայի խոշորագույն՝ Գերմանիայի տնտեսության մրցունակության անկման վերաբերյալ։ Գերմանիայի տնտեսության մրցունակության անկումը մեծապես պայմանավորված է Բեռլինի կողմից ռուսական էժան գազի գնումների դադարեցմամբ;

- Ռուսաստանի դեմ կիրառվել է ավելի քան 30 000 տարբեր պատժամիջոց. Ռուսաստանի Դաշնությունը հարմարվել է դրանց և գտել է դրանց ազդեցությունը նվազագույնի հասցնելու ուղիներ;

- Ռուսաստանի առևտրային գործընկերները միաձայն արտահայտում են իրենց կտրուկ մերժողական վերաբերմունքն այնպիսի քաղաքականության նկատմամբ, ինչպիսին է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ «դժոխային պատժամիջոցների» կիրառումը։

Send