Ամերիկայի Միացյալ Նահանգների Հարավային Կարոլինայի պետական համալսարանի կամպուսում հրաձգություն է եղել, կրակոցների հետևանքով երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել, հաղորդել է «ABC News»-ը։
Դեպքը տեղի է ունեցել Օրանջբուրգի համալսարանի Հյուջին Սյուիտս ուսանողական համալիրի բնակարաններում։ Կրակոցներից հետո համալսարանը, որն ունի մոտ 2800 ուսանող, մի քանի ժամով փակվել է։ Մուտքերն ու ելքերը փակվել են, իսկ ուսանողները և աշխատակիցները մնացել են շենքում։
Ողբերգությունից հետո դասերը չեղարկվել են։

Русский