Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

27-ամյա երիտասարդը թմրամիջոց է պահել և օգտագործել

Blog Image

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Ակնալիճ գյուղի 27-ամյա բնակիչը թմրամիջոց է պահում:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 27-ամյա երիտասարդի տանը կից անասնագոմում հայտնաբերվել է 213 գրամ թմրամիջոցի նմանվող զանգված:

Ակնալիճի բնակիչ 27-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր:

ՆԳՀՆ ոստիկանություն

Send