Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

«Իսլամական պետnւթյուն» խմբավnրման կողմնակիցները կրակ են բացել ոuտիկանության վրա, վիրավnրներ կան. Թուրքիա

Blog Image

Յոթ ոստիկան վիրավորվել է Թուրքիայի հյուսիս-արևմտյան Յալովա քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմնակցիների դեմ գործողության ժամանակ, հայտնել է «TRT Haber»-ը։

Կասկածյալները փոխհրաձգություն են սկսել ոստիկանների հետ: Յալովայի հինգ դպրոցներ հայտարարել են դասերի դադարեցման մասին: Բացի այդ, տուժած տարածքում դադարեցվել է գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների մուտքն արգելված է:

Վիրավոր ոստիկանները ներկայումս լավ վիճակում են:

 

Send