Չինաստանը ազդանշան է տվել, որ բաց է Իրանի հարստացված ուրանի պահպանման կամ որակի իջեցման համար՝ որպես պատերազմը դադարեցնելու հնարավոր գործարքի մաս, «Associated Press»-ին ասել է թեմային ծանոթ մի դիվանագետ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը բազմիցս պնդել է, որ Իրանի ուրանի պաշարները հեռացվեն։
Եթե Չինաստանը ստանձնի պաշտոնական դեր, այն կարող է վերաձևավորել Իրանի հետ միջուկային դիվանագիտությունը՝ Պեկինին տալով ավելի մեծ ազդեցություն արդյունքի վրա, միաժամանակ առաջարկելով Վաշինգտոնին և Թեհրանին հնարավոր առաջընթացի ուղի։
Չինաստանը բաց է մոտ 440 կգ հարստացված ուրանի պահպանման կամ որակի իջեցման համար։ Առայժմ Թրամփը, կարծես, կողմ է, որ Միացյալ Նահանգները վերահսկեն ուրանի պահպանումը։ Ուրանը ենթադրաբար թաղված է միջուկային օբյեկտների տակ, որոնք ծանր վնասվել են անցյալ ամռանն ավիահարվածների ժամանակ։

Русский