Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Երևանում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Blog Image

Քաղաքացու ահազանգի հիման վրա՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել անհատ ձեռնարկատեր  Էլեոնորա Հակոբյանին պատկանող հացի արտադրամասում (Երևան, Արցախի փողոց) և հայտնաբերել, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով:

Ի մասնավորի՝
արտադրական շինությունների պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
բացվող ներքին պատուհանները (վերնափեղկերը) չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում:

Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված պահանջներին:

Սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու վերջնաժամկետ:

ՍԱՏՄ

Send