Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները կոչ են արել դադարեցնել «Բուշեր» ԱԷԿ-ի վրա անխոհեմ հարձակումները

Blog Image

Ռուսաստանի և Իրանի ԱԳ նախարարները կոչ են արել դադարեցնել «Բուշեր» ԱԷԿ-ի վրա անխոհեմ հարձակումները: Սերգեյ Լավրովը և Աբաս Արաղչին ապրիլի 5-ին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կոչ են արել դադարեցնել «Բուշեր» ԱԷԿ-ի վրա իրականացվող անխոհեմ հարձակումները, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Ըստ հաղորդագրության, զրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ:

«Ռուսաստանյան կողմը հույս է հայտնել, որ մի շարք պետությունների կողմից Իրանի շուրջ լարվածության թուլացման ուղղությամբ գործադրվող ջանքերը հաջողությամբ կպսակվեն՝ ի շահ Մերձավոր Արևելքում իրավիճակի երկարաժամկետ և կայուն կարգավորման, ինչին կնպաստեր ԱՄՆ-ի կողմից վերջնագրերի լեզվից հրաժարվելը և իրավիճակի վերադարձը բանակցային հուն»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Ինչպես ընդգծել են գերատեսչությունում, նախարարները կոչ են արել խուսափել այնպիսի գործողություններից, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որոնք կարող են խաթարել ճգնաժամի կարգավորմանն ուղղված քաղաքական-դիվանագիտական ջանքերի առաջմղման պահպանվող հնարավորությունները:

Ընդգծվել է քաղաքացիական, արդյունաբերական և էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտների, այդ թվում՝ ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքների ներքո գտնվող «Բուշեր» ԱԷԿ-ի վրա անխոհեմ և անօրինական հարձակումներն անհապաղ դադարեցնելու անհրաժեշտությունը: Շեշտվել է դրա անձնակազմի կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգների և ողջ տարածաշրջանի համար ռադիոակտիվ աղետի ռիսկերի ստեղծման անթույլատրելիությունը:

Լավրովը ցավակցություն է հայտնել կայանի աշխատակիցներից մեկի՝ Իրանի քաղաքացու զոհվելու կապակցությամբ:

Send