ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրան Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) տեսուչներ ուղարկելու հարցում շտապողականություն չկա, և նրանք Իսլամական Հանրապետության միջուկային օբյեկտներ կժամանեն համապատասխան ժամանակին։
«Շտապողականություն չկա։ Բայց նրանք այնտեղ կլինեն, երբ ժամանակը գա»,-նշել է նա՝ նկատի ունենալով, թե երբ են տեսուչները այցելելու Իրանի միջուկային օբյեկտներ։
Մեկնաբանելով Իրանի պնդումները, որ նման համաձայնագրեր գոյություն չունեն, Թրամփը շեշտեց. «Նրանք սխալվում են։ Նրանք գիտեն, որ սխալվում են»։

Русский