Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԵՄ-ի ընդլայնումն աշխարհաքաղաքական անհրաժեշտություն է, տարածաշրջանը չպետք է ընկնի Ռուսաստանի, Թուրքիայի կամ Չինաստանի ազդեցության տակ․ Ֆոն դեր Լայեն

Blog Image

Եվրոպական Միության ընդլայնումն աշխարհաքաղաքական անհրաժեշտություն է, տարածաշրջանը չպետք է ընկնի Ռուսաստանի, Թուրքիայի կամ Չինաստանի ազդեցության տակ, հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Համբուրգում «Die Zeit» թերթի 80-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։

Ֆոն դեր Լայենն իր աջակցությունն է հայտնել ԵՄ ընդլայնմանը՝ ընդգծելով. «Մենք պետք է ավարտենք Եվրոպական մայրցամաքի ձևավորումը, որպեսզի այն չընկնի Ռուսաստանի, Թուրքիայի կամ Չինաստանի ազդեցության տակ։ Մենք պետք է մտածենք ավելի լայն և աշխարհաքաղաքական»։

Ըստ գործչի՝ Եվրոպան մինչ այժմ իր մոդելը կառուցել է Ռուսաստանից էժան էներգիայի, Չինաստանից էժան աշխատուժի և Միացյալ Նահանգներից անվտանգության երաշխիքների վրա, բայց «այդ ժամանակաշրջանն ավարտվել է»։

Եվրահանձնաժողովի նախագահն ընդգծել է, որ Բրյուսելը պետք է վերակառուցի իր տնտեսական հզորությունը և անվտանգության համակարգը, պետք է դառնա ավելի անկախ։

Նա անդրադարձել է ԵՄ որոշումների կայացման հարցին՝ նշելով, որ պետք է հրաժարվել միաձայնության սկզբունքից, մասնավորապես արտաքին քաղաքականության մեջ, Արտաքին գործերի նախարարների խորհուրդը պետք է անցնի մեծամասնության քվեարկության, որպեսզի Եվրոպան կարողանա ավելի արագ և արդյունավետ որոշումներ կայացնել։

Խոսելով էներգետիկ քաղաքականության մասին՝ ֆոն դեր Լայենը նշեց, որ վերականգնվող էներգիայի աղբյուրների հետ մեկտեղ անհրաժեշտ է նաև միջուկային էներգիան՝ հավելելով. «Միջուկային էներգիայից փուլային հրաժարումը սխալ էր»։

Նա նաև ընդգծել է թվային միջավայրում երեխաներին պաշտպանելու համաեվրոպական մոտեցման անհրաժեշտությունը՝ նշելով սոցիալական ցանցերի և առցանց հարթակների դեմ միջոցառումները խստացնելու անհրաժեշտությունը։

Send