Անցյալ շաբաթ իսրայելական բանակը սպանել է «Հըզբոլլահ» խմբավորման հրամանատար Աբեդ Հարբին։
Նա ղեկավարել է կազմակերպության ինժեներական ստորաբաժանումը, որը հավաքել և արձակել էր պայթուցիկ սարքեր, որոնք նախատեսված են եղել հարավային Լիբանանում իսրայելական ուժերի վրա հարձակվելու համար։
Հարբը նաև պատասխանատու է նեղել իսրայելական ուժերի դեմ բազմաթիվ գործողությունների համար՝ Երկրորդ Լիբանանյան պատերազմից մինչև մեր օրերը։
Իսրայելի ռազմաօդային ուժերը նաև ոչնչացրել են արձակիչ-հրթիռային սարք, որից «Հըզբոլլահ» զինյալները հրթիռներ են արձակել իսրայելական ուժերի վրա։

Русский