Անկախ Պետությունների Համագործակցությունը չի անտեսի Հայաստանի դիրքորոշումը եվրաինտեգրման հայտարարված ծրագրերի վերաբերյալ, ինչպես նաև Ուկրաինայի հարցով ԵՄ գագաթնաժողովը, ասել է ԱՊՀ գլխավոր է քարտուղար Սերգեյ Լեբեդեւը։
«Այսօր մենք չենք կարող անտեսել Ուկրաինայի հարցով վերջերս Հայաստանում կայացած ԵՄ գագաթնաժողովը և երկրի ղեկավարության դիրքորոշումը Հայաստանի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, Հայաստանը մնում է ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ և վայելում է այդ անդամակցության առավելությունները», - ասել է Լեբեդեւն «Անկախ Պետությունների Համագործակցության 35 տարի. Արդյունքներ, խնդիրներ և հեռանկարներ» խորագրով կլոր սեղանի ժամանակ։
Նա իր ելույթում նշել է, որ ԱՊՀ-ն բախվում է մասնատման փորձերի, այդ թվում՝ «գունավոր հեղափոխությունների» միջոցով։
Լեբեդեւի խոսքով՝ Համագործակցությունը լիովին զգացել է համաշխարհային մարտահրավերների և խնդիրների ազդեցությունը, այդ թվում՝ համաշխարհային տնտեսության բացասական միտումները և արտաքին խաղացողների ջանքերը՝ ԱՊՀ-ի շրջանակներում մրցակցություն ստեղծելու համար։ Որպես օրինակներ պաշտոնյան նշել է Վրաստանի դուրս գալը Համագործակցությունից, Ուկրաինայի ներկայիս դիրքորոշումը և Մոլդովայի կողմից ԱՊՀ հիմնադիր փաստաթղթերից դուրս գալու մասին ծանուցումը։

Русский