Իսրայել է ժամանել ամերիկյան ռազմական օգնության մեծ խմբաքանակ, հայտնել է իսրայելական «13 ԹՎ»-ն։
Թել Ավիվ են վայրէջք կատարել տասնյակ ամերիկյան ռազմական տրանսպորտային ինքնաթիռներ, որոնք զինամթերք են մատակարարել Գերմանիայում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներից։
Այս մատակարարումները կատարվում են շարունակական պաշտպանական միջոցառումների և տարածաշրջանում, մասնավորապես՝ Իրանի հետ, ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման կամ ակտիվացման նախապատրաստական աշխատանքների ֆոնին։

Русский