Իրանը խորհրդարանին է ներկայացրել Հորմուզի նեղուցի կառավարման ծրագիր, հայտարարել է Իրանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին։
«Հորմուզի նեղուցի կառավարման ծրագիրը ստացել է հանձնաժողովի վերջնական հաստատումն ու տեղադրվել է խորհրդարանի համակարգում՝ վերանայման և հաստատման համար», - ասել է հանձնաժողովի նախագահը։
Ազիզին չի բացահայտել առաջարկի մանրամասները, սակայն նշել է, որ Իրանը մտադիր է նեղուցն օգտագործել որպես «իշխանությունը մեծացնելու լծակ»։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը մտադիր է այս աշխարհագրական ներուժը օգտագործել որպես ճնշման գործիք», - ընդգծել է Ազիզին։

Русский