Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ցավակցություն է հայտնել փորձառու օդաչու Եսայանի մահվան կապակցությամբ

Blog Image

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ցավակցություն է հայտնել օդաչու Ռուբեն Եսայանի մահվան դեպքով․

«Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն խորին վշտով հայտնում է հայրենական ավիացիայի վաստակավոր ներկայացուցիչ, փորձառու օդաչու, Ռուսաստանի Դաշնության Հերոս Ռուբեն Եսայանի մահվան մասին։

Ռուբեն Եսայանը 1968-1986 թվականներին աշխատել է հայկական քաղաքացիական ավիացիայի վարչությունում՝ օդանավի հրամանատարի, թռիչքային ինստրուկտորի և նավիգացիոն ծառայության պետի պաշտոններում։

Նրա մասնագիտական ճանապարհը նշանավորվել է բազմաթիվ արտակարգ իրավիճակներում ցուցաբերված բացառիկ վարպետությամբ և անսասան քաջությամբ։

Ռուբեն Եսայանի անունը հավերժ կմնա հայրենական ավիացիայի պատմության մեջ»։

Send