Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ստեփանավանում բшխվել են «Renault»-ը և «Opel Zafira»-ն․ կա վիրшվոր

Blog Image

Այսօր՝ հուլիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի Սայաթ Նովա և Սպարապետ փողոցների խաչմերուկում բախվել են «Renault» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը մասամբ հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով «Opel Zafira»-ի վարորդը շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Ստեփանավան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունները։

Send