Պարտադիր հայտարարագրման գումարի շեմը նվազեցվում է։ Նախկինում այն 300 հազար դրամ էր, նախատեսվում է, որ կդառնա 1 մլն։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ֆինանսների նախարարության ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը:
Ըստ նրա՝ խոսքը միանվագ, այլ ոչ թե տարեկան գումարի մասին է։
«Եթե մեկ տարվա ընթացքում քաղաքացին ստացել է ավելի քան 1 մլն դրամի դրամական փոխանցումներ, բայց յուրաքանչյուր կոնկրետ դեպքում՝ 1 մլն-ից պակաս, ապա այդ մուտքերը հայտարարագրում նշել պետք չէ»,- նշեց նա։

Русский