Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Ընտրություններն ավարտվեցին՝ ոչ հեղափոխություն եղավ, ոչ Կարապետյանը դարձավ հաջորդ վարչապետ, ոչ էլ հայտնի դարձավ Ծառուկյանի` վարչապետի չորս թեկնածուների անունները

Blog Image

«Հայրենիք» կուսակցության Գործադիր մարմնի անդամ Բաբկեն Հարությունյանը գրել է․

«Ռոբերտ Քոչարյանը ընտրություններից առաջ հայտարարում էր, թե ՔՊ-ն պետք է հասկանա, որ ձայների գողությունը բերելու է հեղափոխության։

Ընտրություններն ավարտվեցին, Քոչարյանի, Կարապետյանի և Ծառուկյանի գլխավորած ուժերը մեղադրում են ՔՊ-ին ձայների գողության մեջ, բողոքարկում Սահմանադրական դատարան, բայց ոչ հեղափոխություն եղավ, ոչ Կարապետյանը դարձավ հաջորդ վարչապետ, ոչ էլ հայտնի դարձավ Ծառուկյանի` վարչապետի չորս թեկնածուների անունները, գուցե հինգերրորդ թեկնածու լիներ, ԲՀԿ-ն անցնե՞ր խորհրդարան։
Կարծում եմ, շատ ավելի արդյունավետ կլիներ, եթե Կարապետյանի և Քոչարյանի գլխավորած ուժերը առանց ժամանակ ձգելու ժողովրդին ասեին, որ վերցնում են մանդատները, ոչ թե մինչև նախավերջ իմաստազրկեն ընտրությունների նշանակությունը, նոր վերցնեն մանդատները»։
Send