Մոլդովան մեկ տարի անց դուրս կգա Անկախ Պետությունների Համագործակցությունից, հայտարարել է երկրի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Միհայ Պոպշոյը։
«Ապրիլի 8-ին համաձայնագրերը չեղյալ հայտարարելու որոշումների ստորագրումից հետո Մինսկում քարտուղարություն ուղարկվել է ծանուցում, և մենք ստացել ենք դրա ստացման հաստատումը», - ասել է Պոպշոյը։
Մոլդովան 4 տարի անտեսել է ԱՊՀ-ի և ԵԱՏՄ-ի նիստերը։ 2025 թվականի վերջին երկիրը չեղյալ էր հայտարարել ԱՊՀ շրջանակներում ստորագրված մոտ 70 համաձայնագիր ու պատրաստվում է միանալ Եվրամիությանը։

Русский