Բուլղարիայի նախագահ Իլյանա Յոտովան ևս ժամանեց Հայաստան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին։
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:
Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել նաև Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Գորդանա Սիլյանովսկա-Դավկովան, ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն, Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին, Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը, Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինիենեն, Բոսնիա և Հերցեգովինայի նախագահության նախագահող Դենիս Բեչիրովիչը, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն։

Русский