Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գազ չի լինի մի շարք հասցեներում հունիսի 24-ին

Blog Image

 Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 24-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Նորքի 1-ին զանգվածի (ամբողջությամբ) բազմաբնակարան շենքերի, առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, ինչպես նաև Գյուրջյան փողոցի հանրային կազմակերպությունների,
 
ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Իսակովի պողոտայի թիվ 50/1, 50/2, 50/3, 50/4, 50/5, 50/7, 52/1, 52/2, 52/3, 52/4, 52/5 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների,
 
ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն՝ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի մի հատվածի, Բերդ համայնքի Վարագավան բնակավայրի գազասպառողների,
 
ժամը 10:00-ից մինչև ժամը 12:00-ն՝ Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի, Ուսանողական, Շամախյան, Գայի, Հովսեփյան, 1-ին, Մյասնիկյան փողոցների գազասպառողների գազամատակարարումը:
 
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Գազպրոմ Արմենիա

Send