«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակի համաձայն՝ Ռուսաստանից դեպի Երևան 2 չվերթ է չեղարկվել, իսկ 5-ը՝ հետաձգվել։
Ավելի վաղ Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան հայտնել էր, որ Ռուսաստանի հարավային օդանավակայաններում արդեն իսկ հետաձգվել կամ չեղարկվել է ավելի քան 80 չվերթ, իսկ մեկնման է սպասում շուրջ 14 հազար ուղևոր:
Հայաստանի ուղղությամբ չեղարկվել են «Azimuth» և «S7» ավիաընկերությունների Միներալնիե Վոդի – Երևան 2 չվերթեր։ Ուշացումով կիրականացվեն Մոսկվայից («Աերոֆլոտ»), Եկատերինբուրգից («FlyOne»), Սանկտ Պետերբուրգից («Ռոսիա») և Կրասնոդարից («Աերոֆլոտ») թռիչքները:
Պատճառն Ուկրաինայի կողմից հարձակումներն են։

Русский