Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Խամզաթ Չիմաևը ցույց է տվել կապտուկներով դեմքը Սթրիքլենդի հետ մենամարտից երկու օր անց

Blog Image

ԱՄԷ-ն ներկայացնող խառը մենամարտերի մարտիկ, UFC-ի միջին քաշային կարգի նախկին չեմպիոն Խամզաթ Չիմաևը ցույց է տվել իր դեմքն ամերիկացի Շոն Սթրիքլենդի հետ դիմակայությունից երկու օր անց։

Նրանց մենամարտը ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգում կայացած UFC 328 մրցաշարի գլխավոր իրադարձությունն էր, որն ավարտվել էր Սթրիքլենդի հաղթանակով՝ մրցավարների ոչ միաձայն որոշմամբ։

Հիշեցնենք, որ մայիսի 10-ին մինչև 84 կգ քաշային կարգում UFC-ի չեմպիոնական տիտղոսի համար մենամարտում Չիմաևը կրել էր իր պրոֆեսիոնալ կարիերայի առաջին պարտությունը։ Մինչ այդ նա անցկացրել էր 15 մենամարտ և բոլորում հաղթանակ տոնել։

Send