Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Իսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է հարավային Լիբանանին

Blog Image

Իսրայելի պաշտպանության ուժերի անօդաչու թռչող սարքը հարվածել է հարավային Լիբանանի Նաբաթիե շրջանին։

Հարձակումը տեղի է ունեցել երկու երկրների ներկայացուցիչների կողմից Միացյալ Նահանգների միջնորդությամբ հակամարտության կարգավորման շրջանակային համաձայնագրի ստորագրումից մեկ օր անց։ Համաձայնագիրը նախատեսում է հրեական ուժերի մասնակի դուրսբերման սկիզբը հարավային Լիբանանի սահմանի որոշակի տարածքներից։

Իսրայելի և Իրանի կողմից աջակցվող «Հըզբոլլահ» խմբավորման միջև մարտերը շարունակվում են։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ հրեական բանակը չի լքի հարավային Լիբանանի բուֆերային գոտին, քանի դեռ այդ երկրից բխող «ազգային անվտանգության սպառնալիքը շարունակվում է»

Send