Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խոշոր վթար՝ Երևանում, «Opel»-ը բախվել է ծառին, բժիշկները պայքարում են վարորդի կյանքի համար. Shamshyan

Blog Image

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:10-ի սահմաններում 71-ամյա Աշոտ Թ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Թևոսյան փողոցում՝ Երևանի քաղաքապետարանի ավտոբուսի պարկի դիմաց, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի խումբը, ինչպես նաև Երևանի 103 շտապօգնության բժիշկները, տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Փրկարարները նրան ավտոմեքենայից դուրս բերելու համար օգտագործել են տեխնիկա, բժիշկներն էլ մինչև հիվանդանոց տեղափոխելը ավտոմեքենայում նրան անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բժիշկները վիրավորի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր։
 

Send