«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Սուրբ Աննա եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի ականատեսների հարցաքննելու համար քննչական կոմիտեում միջնորդություններ են նախապատրաստվում։ Ինչ որոշում կկայացնի կոմիտեն՝ վերոնշյալ օրը եկեղեցում մոտ 5 տասնյակ քաղաքացիներին կկանչեն հարցաքննության, և հատկապես այն անձանց, ովքեր ինքնակամ հայտարարել են, որ հարցաքննեն իրենց, կհետևենք քննության ընթացքին։
Հիշեցնենք, որ Սուրբ Աննա եկեղեցում Ծաղկազարդի պատարագի ընթացքում վարչապետը շքախմբով մտել էր եկեղեցի, գրավել ներկաների ուշադրությունը, ինչից դժգոհել են ներկաները։ Դավիթ Մինասյանը, նայելով Նիկոլ Փաշինյանին, ասել էր «տենց չնայես» ու փորձել հարվածել։Հիշեցնենք, որ Սուրբ Աննա եկեղեցում Ծաղկազարդի պատարագի ընթացքում վարչապետը շքախմբով մտել էր եկեղեցի, գրավել ներկաների ուշադրությունը, ինչից դժգոհել են ներկաները։ Դավիթ Մինասյանը, նայելով Նիկոլ Փաշինյանին, ասել էր «տենց չնայես» ու փորձել հարվածել։
Մոտ մեկ ժամ անց եկեղեցու բակից ոստիկանները բիրտ ուժով բերման ենթարկեցին Դավիթ և Միքայել Մինասյան եղբայրներին, ինչպես նաև Հայ ազգային ճակատի հիմնադիր, քաղաքական գործիչ Գևորգ Գևորգյանին։18-ամյա Դավիթ Մինասյանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց։
Մյուս եղբայրը՝ Միքայելը, ազատ էր արձակվել։ Գործով նախաքննությունը շարունակվում է։
Երեկ հայտնի դարձավ, որ բժշկական հետազոտությունների արդյունքում 18-ամյա Դավիթ Մինասյանի մոտ հաստատվել է փակ գանգուղեղային տրավմա, ուղեղի ցնցում»։
«Հրապարակ» թերթը գրում է․
Հունվարի 23-ին հայտարարվեց, որ Արցախում մնացած վերջին հայերը տեղափոխվել են Հայաստան։ Մասնավորապես, Հայաստան էին եկել 10 հայ եւ 1 ռուս։ «Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ Հայաստան եկած արցախցիներից մեկը՝ Գ․ Աղայանը, տեղափոխվել էր հոգեբուժարան, սակայն հարազատները նրան տարել են տուն։ Արցախցի Ֆրեդն այս պահին գտնվում է Աղվերանում՝ անտուն մարդկանց խնամքով զբաղվող հաստատությունում է։
«Հրապարակ»-ը բաց աղբյուրներից տեղեկացավ, որ արցախցիների մի մասին տեղավորելու հարցերով զբաղվել է Կոտայքի մարզպետարանը։ Մասնավորապես, մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել Արզականում գտնվող հանգստի գոտու՝ «Հանգստի աշխարհ» ՍՊԸ-ի հետ։ Ըստ այդ պայմանագրի, հանգստի գոտին ապահովել է 7 անձի կեցություն՝ արցախցիների եւ ուղեկցող անձնակազմի։ Մասնավորապես, այստեղ տեղավորվել են Կամո Հայրապետյանը, Էրիկ Մինասյանը, Ռիտա Ղազարյանը, Վահան Հակոբյանը, Մերուժան Ստեփանյանը, Վլադիմիր Մայթարչյանը եւ Մերուժան Շամիրյանը։ Հյուրանոցի սենյակները վարձակալել են հունվարի 23-ից մինչեւ մարտի 5-ը ժամանակահատվածի համար եւ վճարել 5 մլն 952 հազար դրամ։ Նշված ժամանակահատվածում պայմանագիրը մեկ անգամ երկարաձգվել է։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ բարձր տեխնոլոգիաների նախարար Մխիթար Հայրապետյանին իշխանությունները դիտարկում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում «գործուղելու» տարբերակով։
Ըստ նույն աղբյուրների՝ իշխանությունները փորձում են ֆեդերացիա ուղարկել մի անձի, ով կկարողանա փրկել խորացող ճգնաժամային իրավիճակը հայկական ֆուտբոլում։
Այս ֆոնին առավել արդիական է դառնում հարցը՝ ո՞վ է այսօր ղեկավարում ՀՖՖ-ն, և ինչու է նրա շուրջ դժգոհությունը չի մարում։
Այս պահին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ղեկավարում է Արմեն Մելիքբեկյանը, ով այդ պաշտոնում է 2019 թվականից։
Նա վերընտրվել է նաև 2023 թվականին՝ չնայած աճող քննադատություններին, ինչը ավելի է խորացրել անվստահության մթնոլորտը ֆուտբոլային շրջանակներում։
Հայաստանի ազգային հավաքականի խաղը շարունակում է հիասթափեցնել երկրպագուներին։ Տարիների ընթացքում շոշափելի առաջընթաց չի արձանագրվել, իսկ պարտությունները դարձել են սովորական երևույթ։
Հայաստանի առաջատար ակումբներից «Փյունիկ»-ը բացահայտ հակասության մեջ է ՀՖՖ ղեկավարության հետ։ Ակումբը բազմիցս մեղադրել է ֆեդերացիային՝
• ոչ արդյունավետ կառավարման
• ընտրովի մոտեցումների
• մրցակցային հավասար պայմանների խախտման մեջ
Այս հակասությունները հասել են նույնիսկ իրավական հարթակ։
Հայկական ֆուտբոլի ակտիվ երկրպագուները՝ մասնավորապես ֆան շարժումները, պահանջում են ՀՖՖ նախագահի հրաժարականը։ Նրանց գնահատմամբ՝ խոստացված բարեփոխումները չեն իրականացվել, իսկ համակարգը մնացել է նույնը։
Ֆուտբոլային համակարգում առկա խնդիրները ստիպում են իշխանություններին մտածել փոփոխությունների մասին։
Այս համատեքստում Մխիթար Հայրապետյանի անունը շրջանառվում է որպես հնարավոր «ճգնաժամային մենեջերի», ով կարող է փորձել վերականգնել համակարգը։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այսօր կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ։
Արմեն Մելիքբեկյանի ղեկավարության տարիներին կուտակված խնդիրները դեռևս լուծում չեն ստացել, իսկ դժգոհությունը միայն աճում է։
Մենք Հայրապետյանի ՀՖՖ նախագահի պաշտոնում նշանակելու հետ կապված հարց ուղղեցինք նախարարի մամուլի քարտուղարին, ով կարճ արձագանքեց. «Նախարարը այդ պաշտոնում հավակնություն չունի»»։

Русский