Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Փաստացի, միջազգային հիմնական դերակատարները պաշտպանել են Արցախի ինքնորոշման իրավունքը․ Աբրահամյան

Blog Image

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ երկար տարիներ ղարաբաղյան հակամարտության բանակցությունների հիմքում նախկին ԼՂԻՄ-ի, Քարվաճառի և Լաչինի շրջանի՝ ՀՀ-ին հանձնումն է եղել, գրել է Տիգրան Աբրահամյանը։

«Ըստ Ալիևի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ ի դեմս ԱՄՆ-ի, ՌԴ-ի ու Ֆրանսիայի, ևս պնդել են լուծման այդ ճանապարհը:

Ի դեպ, այդ գաղափարն ու դիրքորոշումները երևում են նաև Փաշինյանի՝ նախորդ տարի հրապարակված արցախյան բանակցային գործընթացի փաթեթներից:

Փաստացի, միջազգային հիմնական դերակատարները պաշտպանել են Արցախի ինքնորոշման իրավունքը, երկար տարիներ այդ ուղղությամբ բանակցություններ են տարվել, իսկ փաշինյանական իշխանությունը մերժել է այդ մոտեցումը և Արցախը հանձնել Ադրբեջանին», - գրել է Աբրահամյանը:

Send