Եմենի «Անսար Ալլահ» շարժումը հայտնել է, որ Յանբուի ափերի մոտ բալիստիկ հրթիռներով հարձակվել է սաուդյան «Ամզան» նավթատար նավի վրա։
Հարձակման հետևանքով նավը հրդեհվել է։ Ըստ հուսիթների՝ գործողությունը «շրջափակում շրջափակման դիմաց» արշավի մի մասն է եղել։
Շարժումը նաև հաղորդել է Սաուդյան Արաբիայի ռազմական ավտոշարասյուների և դիրքերի վրա հարձակումների մասին Ալ-Աբր, Ալ-Վադիա և Ալ-Քանայս շրջաններում։ Նրանք ոչնչացրել են ավելի քան 10 զենքով լի բեռնատար, սպանել կամ վիրավորել տասնյակ սաուդյան զինվորականների, այդ թվում՝ հրամանատարների և սպաների։

Русский