Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ողբերգական վթար, վարորդական իրավունք չունեցող կինը վրաերթի է ենթարկել թոշակառուների․ ՌԴ (տեսանյութ)

Blog Image

Ողբերգական վթար է եղել Ռուսաստանի Դաշնության Չելյաբինսկ մարզի Ելենինկա գյուղում։ Վարորդական իրավունք չունեցող կինը վրաերթի է ենթարկել երկու թոշակառուի, որոնցից մեկը տեղում մահացել է։

1958 և 1960 թվականներին ծնված կանայք քայլելիս են եղել, երբ նրանց վրաերթի է ենթարկել «ՎԱԶ 21124» մակնիշի մեքենան։

Կանանցից մեկը տեղում մահացել է, իսկ մյուսը՝ վնասվածքներով հոսպիտալացվել, հայտնել է տարածաշրջանային պետական ​​ճանապարհային տեսչությունը։

Քննություն է ընթանում, մանրամասները պարզվում են։

Տեսանյութն այստեղ

 

Send