Ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն» և իսպանական «Ատլետիկո Մադրիդ» ֆուտբոլային ակոմբներն անցան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։
ՊՍԺ-ն պատասխան հանդիպմանը նորից 2-0 հաղթեց անգլիական «Լիվերպուլին»։ Ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն դուբլի հեղինակ դարձավ Խվիչա Կվարացխելիայի և Բրեդլի Բարկոլայի փոխանցումներից հետո։ Պատասխան հանդիպումը կայացավ մերսիսայդյան ակումբի «Էնֆիլդ» մարզադաշտում։
Իսկ արդեն «Մետրոպոլիտանո» մարզադաշտում մադրիդյան «Ատլետիկո»-ին հաջողվեց ընդհանուր (3-2) առավելություն պահպանել «Բարսելոնայի» դեմ խաղում։ Հանդիպման հաշիվը 4'-ին բացեց Լամինե Յամալը Ֆերան Տորեսի փոխանցումից։ 24-րդ րոպեին արդեն Ֆերան Տորեսը դարձավ գոլի հեղինակ Դանի Օլմոյի փոխանցումից հետո։ 31' նիգերիացի հարձակվող Ադեմոլա Լուկմանը կրճատեց հաշիվը Մարկոս Լյորենտեի փոխանցման շնորհիվ։ 79'-ին Էրիկ Գարսիան ստացավ կարմիր քարտ շվեդ հարձակվող Ալեքսանդր Սյորլոտի նկատմամբ խախտման համար։ Առաջին խաղում կատալանոկան ակումբը նորից կարմիր քարտ էր ստացել։

Русский