Երևանից որևէ արձագանք չի եղել Ռուսաստանի կողմից Հայաստանից լոլիկի ներմուծումը սահմանափակելու որոշմանը, ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, որևէ արձագանք չի եղել», - լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Հայաստանը արձագանքել է լոլիկի ներմուծումը սահմանափակելու Ռուսաստանի որոշմանը։

Русский