Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բժիշկ Մյասնիկովը հայտնել է, թե որ դեղամիջոցներն են սրտի համար վտանգավոր

Blog Image

Սրտի համար ամենավտանգավոր դեղամիջոցներից են քիմիաթերապիայի դեղերը, որոնք ունեն ուղղակի սրտոտոքսիկ ազդեցություն: «ՌԻԱ Նովոստին» գրում է, որ այդ մասին «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում պատմել է բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը:

«Մենք տալիս ենք դեղամիջոցը՝ գիտակցելով, որ վնասում ենք սրտին: Այս հիվանդներին տալիս ենք՝ անմիջապես ուղարկելով սրտաբանի հսկողության տակ։ Մենք գիտենք, որ այն 70 %-ով սրտի վրա կողմնակի ազդեցություններ կունենա, բայց մենք պետք է կյանքեր փրկենք»,-ասել է բժիշկը:

Բացի այդ, ըստ Մյասնիկովի, սխալ ընդունման դեպքում ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը, ինչպիսիք են իբուպրոֆենը, դիկլոֆենակը և ինդոմետացինը, կարող են վնասել սրտին։ Բժիշկն ընդգծել է, որ մարդկանց սրտի համար դրանք ամենավտանգավոր դեղամիջոցներն են, որոնք ազատ՝ առանց դեղատոմսի վաճառվում են դեղատներում:

«Հետևաբար, այն չպետք է տրվի սրտային հիվանդներին և տարեցներին»,-նախազգուշացրել է Մյասնիկովը և հավելել. «Կամ էլ դրանք տվեք մեծ զգուշությամբ, բժշկի հսկողության ներքո»:

 

Մյասնիկովը սրտի համար վտանգավոր դեղամիջոցների ցանկում հիշատակել է նաև հակաբիոտիկները, անոթասեղմիչները, միզամուղները, լուծողականները և բետա-բլոկատորները։

Send