Սիրիայում «Իսլամական պետության» զինյալների թիվն աճում է, ասել է Իրաքի հետախուզության ղեկավար Համիդ ալ-Շատրին, գրել է WP-ն։
Նրա խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում Սիրիայում ԻՊ-ի զինյալների թիվը 2000-ից հասել է մինչև 10000։
«Սա, անշուշտ, վտանգ է ներկայացնում Իրաքի համար, քանի որ ԻՊ-ը, լինի դա Սիրիայում, Իրաքում, թե աշխարհի որևէ այլ վայրում, միասնական կազմակերպություն է և անկասկած կփորձի կրկին իրականացնել ահաբեկչական հարձակումներ», - ասել է ալ-Շատրին։

Русский