Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Մեծ Բրիտանիան սպառնացել է Իսրայելի վարչապետի ձերբակալման օրդերի պատճառով դադարեցնել Միջազգային քրեական դատարանի ֆինանսավորումը․ «The Guardian»

Blog Image

Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան սպառնացել է դադարեցնել Միջազգային քրեական դատարանի ֆինանսավորումն ու դուրս գալ Հռոմի ստատուտից, եթե կառույցը ձերբակալման օրդեր տրամադրի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի համար, գրել է «The Guardian»-ը։

Ըստ Խանի՝ նախազգուշացումները տրվել են 2024 թվականի ապրիլին բրիտանացի և ամերիկացի պաշտոնյաների կողմից։ Լոնդոնը ու Վաշինգտոնը պնդել են, որ Նեթանյահուի և Իսրայելի նախկին պաշտպանության նախարար Յոավ Գալանտի դեմ ձերբակալման օրդերները «անհամաչափ» կլինեն։

Խանը նաև հաղորդել է սենատոր Լինդսի Գրեհեմի ճնշման ու նրան վարկաբեկելու փորձերի մասին՝ սեռական ոտնձգությունների մեղադրանքների միջոցով, որոնք ի հայտ են եկել դատավարության սկսվելուց կարճ ժամանակ անց։

Դատախազը շեշտել է, որ ինքը գործել է չեզոք, և օրդերների վերաբերյալ որոշումը նախապես պատրաստվել է և հիմնված է միջազգային փորձագետների խմբի եզրակացությունների վրա։

 

Send