Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԻՐԱՎԱԿԱՆ

Կասեցվել է «Ֆրութ Եվա» զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի գործունեությունը

Blog Image

Կասեցվել է անհատ ձեռնարկատեր Արման Ղանդիլյանին պատկանող զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը (Արարատի մարզ, գյուղ Նոր Կյանք, ապրանքանիշը՝ «Ֆրութ Եվա»):

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն այս արտադրամասում հայտնաբերել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջների մի շարք խախտումներ:
 
Այսպես՝

  • արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքը, դասավորվածությունն ու չափսերը չեն ապահովել սարքավորումների սպասարկումն ու վերանորոգումը, տարածքների մաքրումն ու ախտահանումը,
  • չի կանխարգելվել կենդանիների, կրծողների և միջատների ներթափանցումը,
  • չեն բացառվել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևող հոսքերը,
  • հատակների և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
  • առաստաղներն ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը և խոնավության խտացումը,
  • դռները եղել են անհարթ, պատրաստված չեն եղել չներծծող նյութերից, 
  • սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից և չեն պահվել  նորոգ ու բարվոք վիճակում,
  • սննդի կառույցը չի ունեցել սանհանգույց և հանդերձարան անձնակազմի համար։


Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

ՍԱՏՄ

Send