Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԱԹՍ-ները գիշերը հարձակվել են Կովկաս նավահանգստի և Աֆիպսկի նավթավերամշակման գործարանի վրա, խոցվել է ուկրաինական 87 ԱԹՍ (տեսանյութ)

Blog Image

Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասում անօդաչու սարքերը գիշերը հարձակվել են Կովկաս նավահանգստի և Աֆիպսկի նավթավերամշակման գործարանի վրա։

Հարձակման հետևանքով վիրավորվել է երեք մարդ։ Անօդաչու սարքի բեկորները վնասել են սպասարկման նավը, հայտնել է տարածաշրջանային օպերատիվ շտաբը։

Սեւերսկի շրջանում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանի սպասարկման կայաններն են այրվել։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է մարզերի, Ազովի և Սև ծովերի ջրերի վրայով գիշերը ուկրաինական 87 անօդաչու սարքի խոցման մասին։ Սամարա մարզի Տոլյատի քաղաքում «ԿույբիշևԱզոտ» քիմիական գործարանի վրա հարձակում է եղել։

Կադրերն այստեղ

Send