Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

ԿԳՄՍ նախարարության աշխատակիցների անունից WhatsApp-ով զանգեր են իրականացվում կեղծ օգտատերերի կողմից. Զգուշացում

Blog Image

ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հարգելի՛ քաղաքացիներ, ԿԳՄՍ նախարարության ոլորտային կառույցների ներկայացուցիչներ և գործընկերներ,

Տեղեկացնում ենք, որ վերջին շրջանում ԿԳՄՍ նախարարության աշխատակիցների անունից WhatsApp հավելվածի միջոցով զանգեր են իրականացվում կեղծ օգտատերերի կողմից, որոնք ներկայանում են որպես նախարարի աշխատակազմի ներկայացուցիչներ և փորձում ստանալ տարբեր տեսակի տեղեկություններ, այդ թվում՝ անձնական տվյալներ։

Տեղեկացնում ենք, որ նշված զանգերը կեղծ են և ԿԳՄՍ նախարարության հետ որևէ առնչություն չունեն։

Խնդրում ենք.

չտրամադրել որևէ տեղեկատվություն,

չպատասխանել նման զանգերին կամ հաղորդագրություններին,

նման դեպքերի մասին անմիջապես տեղեկացնել նախարարությանը կամ համապատասխան իրավասու մարմիններին։

Հորդորում ենք լինել զգոն և պահպանել տեղեկատվական անվտանգությունը»։

Send